Սևան-Մարտունի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. «Hyundai Elantra»-ն հայտնվել է ձորակում. կա վիրավոր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 19-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 31-ամյա Հոսսեին Մ.-ի վարած «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Վահե Հ.-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ձորակում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Վահե Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment