ՀՀ–ում թզի և դեղձի մթերման համար 425 մլն դրամ փոխհատուցում կտրամադրվի

https://arm.sputniknews.ru/20260820/hhum-tzi-ev-deghdzi-mterman-hamar-425-mln-dram-pvokhhatucum-ktramadrvi-105922769.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/17/23858332_233:0:2964:2048_1920x0_80_0_0_28055b7d1f9331c0f568c28cc27391c6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, թուզ, դեղձ, փոխհատուցում

հայաստան, թուզ, դեղձ, փոխհատուցում

Բաժանորդագրվել

Կառավարությունը կանխատեսել է, որ այս տարի թզի և դեղձի առատ բերք է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Այս տարվա օգոստոսի 18–ից մինչև սեպտեմբերի 1–ը շուրջ 425 մլն դրամ փոխհատուցում կտրամադրվի շուրջ 400 տոննա թզի և 3000 տոննա դեղձի մթերումների համար։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ կերպ`

վերամշակման նպատակով Սյունիքի մարզից մինչև 400 տոննա քանակությամբ մթերվող թզի յուրաքանչյուր 1 կգ համար` 125 դրամ,
վերամշակման նպատակով ՀՀ տարածքից մթերվող դեղձի յուրաքանչյուր 1 կգ համար` 125 դրամ։

Կառավարությունը կանխատեսել է, որ այս տարի թզի և դեղձի առատ բերք է լինելու, որի արդյունքում իրացման խնդիր է առաջանալու։ Բացի այդ, արտահանման երկար լոգիստիկ երթուղիները, ինչպես նաև ԵՄ շուկաներում թուրքական, ուզբեկական և տաջիկական չոր մրգերի` շուրջ 2 դոլար ցածր արժեքով վաճառքը ստիպել են ՀՀ կառավարությանը այս մրգերի մթերումն իրականացնել Հայաստանիտարածքում։

Որոշման մեջ նշված է նաև, որ պետական փոխհատուցում է տրամադրվում, քանի որ չրերի, մուրաբաների, ջեմերի, հյութերի և դեղձի խյուսի արտադրության համար առկա է թզի և դեղձի որոշակի պահանջարկ, սակայն բարձր գնով պայմանավորված` վերամշակման նպատակով մթերվող բերքի քանակները փոքր են։

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։

Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։

Օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը Ալմաթիում քննարկել են հայկական արտադրանքի մատակարարման խնդիրը։ Լուտը նշել է , որ Ռուսաստան մատակարարվող ապրանքների համապատասխանությունը ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական նորմերին բացարձակ առաջնահերթություն է։

Leave a comment