Ռուսաստանի բանակը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրին

https://arm.sputniknews.ru/20260820/rusastani-banaky-zangvatsajin-harvats-e-hascrel-ukrainaji-razmardjunaberakan-hamalirin-105921604.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968574_115:0:1480:1024_1920x0_80_0_0_ff50a8363cba7482e29368d342ba4922.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, կիև, պատերազմ

ռուսաստան, ուկրաինա, կիև, պատերազմ

Բաժանորդագրվել

Հարձակումների ժամանակ Ռուսաստանի զինուժը ցամաքային, օդային և ծովային տեղակայման բարձր ճշգրտության զենք, ինչպես նաև մեծ հեռահարություն ունեցող անօդաչուներ է կիրառել։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ռուսական բանակը զանգվածային հարված է հասցրել Կիևում և Կիևի մարզում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, տրանսպորտային լոգիստիկ կենտրոնին և պահեստներին, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Այսօր գիշերը ՌԴ զինված ուժերը ցամաքային, օդային և ծովային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով, ինչպես նաև մեծ հեռահարություն ունեցող անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զանգվածային հարված են հասցրել Կիևում և Կիևի մարզում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, տրանսպորտային լոգիստիկ կենտրոնին և պահեստներին», – ասվում է ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության մեջ։

Կիևում խոցվել են`

«Fire Point» ՍՊԸ արդյունաբերական ձեռնարկությունը, որը բաղադրիչներ է արտադրում մեծ և միջին հեռահարության հարվածային անօդաչուների համար, ինչպես նաև իրականացնում «Ֆլամինգո» թևավոր հրթիռներում օգտագործվող արագացուցիչների հավաքում և պահում։
«Ուկրսպեցսիստեմս» ընկերության առևտրապահեստային համալիրը, որտեղ արտադրվում էին մեծ և միջին հեռահարության հարվածային ԱԹՍ–ների բաղադրիչներ, իրականացվում ինքնաթիռատիպ ԱԹՍ–ների խոշորհանգուցային հավաքում և դրանք պահեստավորում։
«Անտոնով» ավիացիոն արդյունաբերության հավաքման գործարանը, որտեղ արտադրվում էին Ան-196 «Լյուտի» մեծ հեռահարության ինքնաթիռատիպ անօդաչուները, ինչպես նաև իրականացվում տարբեր տեսակի անձնակազմով անօդաչուների մշակում և արտադրություն։
Զինամթերքի պահեստը, որտեղ պահվում էին M-900 տերմոբարիկ ավիառումբեր, հակատանկային ականներ և զինամթերք «Բաբա Յագա» տեսակի անօդաչուների համար։

Կիևի մարզում խոցվել են`

«Մարտուսովկա» տրանսպորտային լոգիստիկ կենտրոնը («Զամլեր Գրուպ» լոգիստիկ կենտրոն), որտեղ պահվում և բաշխվում էին կրկնակի նշանակության ապրանքներ, այդ թվում՝ մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի, ռոբոտացված համակարգերի և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի արտադրության համար։
Բրովարի վառելիքաքսուքային նյութերի պահեստը, որտեղ պահվում էր մինչև 8000 խորանարդ մետր վառելիք` նախատեսված Ուկրաինայի զինված ուժերի համար։
Բացի այդ, օգոստոսի 19-ի երեկոյան «Չեռնոմորսկ» և «Յուժնի» նավահանգիստներում ռազմական գույքով պահեստներ են խոցվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment