Viva-ն և IDBank-ը համաձայնության են եկել

Քաղաքականություն

10.02.2026 | 20:38

Այժմ Viva-ի բաժանորդները կարող են վճարումներ կատարել IDBank-ի հավելվածի միջոցով։ Viva-ն և IDBank-ը համաձայնության են եկել Viva-ի ծառայությունների դիմաց վճարումների համար Viva-ից գանձվող միջնորդավճարի հարցում։

«Սահմանված միջնորդավճարը համապատասխանում է սկզբնապես Viva-ի կողմից ներկայացված առաջարկին։ Viva-ի բաժանորդները կարող են վճարումներ կատարել IDBank-ի հավելվածի միջոցով»,- ասվում է VIVA ընկերության տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Իդրամ», «Իզի փեյ», «Թել-Սել» և «Ֆասթ Շիֆթ» հարթակներում փետրվարի 1-ից հասանելի չեն լինի հայաստանյան ամենախոշոր օպերատորներից երկուսի՝ «Վիվա Արմենիա»-ի և Team Telecom Armenia-ի ծառայությունների դիմաց վճարումները։ Բջջային օպերատորների կողմից այս ծանուցումը բաժանորդների մոտ դժգոհություն  է առաջացրել։ «Վիվա Արմենիա» և «Թիմ Տելեկոմ» ընկերությունների կողմից առաջարկված համագործակցության նոր պայմանները չեն բխում փոխշահավետության տրամաբանությունից և, ցավոք, կրում են միակողմանի բնույթ։ Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին «Թել-Սել» ընկերությունից։

Leave a comment