Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 12-18-ը:


 


Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


 

Կենտրոնում՝ օգոստոսի 13-17-ը,
Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը,
Շենգավիթում` չի գերազանցել,
Նոր Նորքում՝ չի գերազանցել։


 


Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


 

Կենտրոնում՝ օգոստոսի 12-ին և 15-18-ը,
Նոր Նորքում՝ օգոստոսի 12-ին և 15-18-ը,
Արաբկիրում՝ օգոստոսի 17-18-ը,
Շենգավիթում` չի գերազանցել։


 


Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Դիտումների քանակ1

Leave a comment