16 ժամ ջուր չի լինի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր» պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով փետրվարի 10-ին՝ ժամը 20:00-ից մինչև փետրվարի 11-ը՝ ժամը 12.00-ն, կդադարեցվի՝

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 1, 2, 4, 5, 8 զանգվածների, Մայակ, Բանավան, Բագրևանդ թաղամասերի,

Ավան վարչական շրջանի՝ Դուրյան թաղամասի,

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a comment