Թրամփը պնդում է, որ ԿԺԴՀ–ն ունի 57 «շատ հզոր» միջուկային մարտալիցք

https://arm.sputniknews.ru/20260819/trampy-pndum-e-vor-kzhdhn-uni-57-shat-hzvor-mijukajin-martalicq-105913727.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1940/41/19404156_71:0:1494:1067_1920x0_80_0_0_c4d1c13ddd6187121b54d5c97eafe383.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

Հյուսիսային Կորեայի միջուկային մարտալիցքերի քանակի մասին տվյալների աղբյուրը ԱՄՆ նախագահը չի բացահայտել:

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հյուսիսային Կորեան 57 հզոր միջուկային մարտալիցք ունի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը կրկին ընդգծել է, որ լավ հարաբերություններ է պահպանում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ:

«Ես նրա հետ լավ եմ, և գիտեք ինչ՝ նրա հետ իմ շփվելու փաստը լավ է, ոչ թե վատ: Նա 57 շատ հզոր միջուկային լիցք ունի։ Չի կարելի թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Եթե ես լինեի նախագահ, դա թույլ չէի տա։ Բայց նա դրանք ունի», – Սպիտակ տան մոտ լրագրողներին ասել է Թրամփը։

Հյուսիսային Կորեայի միջուկային մարտալիցքերի քանակի մասին տվյալների աղբյուրը ԱՄՆ նախագահը չի բացահայտել:

Հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների քննարկման ֆոնին։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին հանձնարարել է կրճատել զորավարժությունների ծավալները՝ դրանց անցկացումը ոչ պարտադիր համարելով: Միաժամանակ ԱՄՆ նախագահը նշել էր, որ լավ հարաբերություններ ունի Կիմ Չեն Ինի հետ։

Միևնույն ժամանակ Փհենյանը հասկացրել է, որ զորավարժությունների ծավալների կրճատումը սկզբունքորեն չի փոխում ԿԺԴՀ-ի վերաբերմունքը դրանց նկատմամբ: Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության փախանցմամբ՝ երկրի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչի տեղակալ, Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույր Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ին չեն հետաքրքրում Վաշինգտոնի նման քայլերը։

Նրա խոսքով՝ ամերիկա-հարավկորեական զորավարժությունների ծավալների կամ տևողության կրճատումը չի փոխում դրանց «սադրիչ և հարձակողական էությունը»: Փհենյանի համար նշանակություն ունի ոչ թե առանձին զորավարժությունների ձևաչափը, այլ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների շարունակման փաստը։

Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել երկրի միջուկային կարգավիճակից: Կիմ Չեն Ինն ընդգծել է, որ Փհենյանի դիրքորոշումն այս հարցում մնում է «բացարձակ անփոփոխ»: ԿԺԴՀ-ի իշխանություններն իրենց միջուկային ներուժի զարգացումը բացատրում են երկրի ինքնիշխանության, անվտանգության և գոյության ու զարգացման իրավունքի պաշտպանության անհրաժեշտությամբ:

Leave a comment