Պատրաստ ենք արձագանքել ցանկացած սպառնալիքի․ ՆԱՏՕ-ն զգուշացնում է Իրանին
ՆԱՏՕ-ն պատրաստ է արձագանքել ցանկացած սպառնալիքի։ Այս մասին ՆԱՏՕ-ի պաշտոնյան CNN-ին ասել է անանունության պայմանով, մեկնաբանելով Financial Times-ի այն հաղորդագրությանը, որ Իրանը պատրաստվում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։
ՆԱՏՕ-ի խոսնակը հիշեցրել է, որ այս տարվա սկզբին Դաշինքի ՀՕՊ համակարգերը հաջողությամբ որսացել են Իրանից դեպի Թուրքիա արձակված հրթիռները։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի զսպման և պաշտպանության ուժերը հզոր և արդյունավետ են։
Ավելի վաղ, իրանցի պաշտոնյան Financial Times-ին ասել է, որ ԱՄՆ-ի հետագա սրման դեպքում Թեհրանը կհարվածի Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։