Թուրքիայում դանակահարել են ընդդիմադիր պատգամավորի

Ermenihaber. Թուրքիայի Գազիանթեփ նահանգի Շահինբեյ շրջանի Իբն-ի Սինա թաղամասում դանակահարություն է տեղի ունեցել։ Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ դանակահարվել է ընդդիմադիր «YENİ» (Նոր) կուսակցության պատգամավոր Մելիհ Մերիչը։

Նրան դանակահարել է նույն կուսակցության անդամ Ահմեթ Քելեշը։ Մերիչը տեղափոխվել է հիվանդանոց։ Նա ստացել է աղիքային վնասվածք ու վիրահատվել, բժիշկների գնահատմամբ՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Գազիանթեպի նահանգապետ Քեմալ Չեբերը հայտնել է, որ դանակահարողն ունի քրեական անցյալ ու աշխատանքներ են ընթանում նրան գտնելու ու ձերբակալելու ուղղությամբ։

Արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը նույնպես դատապարտել է հարձակումը՝ նշելով, որ Գազիանթեպի գլխավոր դատախազությունը անհապաղ դատական ​​հետաքննություն է սկսել՝ միջադեպը լիարժեք քննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment