Ստուգայցեր եմ իրականացնում նաև բանակային դիրքերում. Պապիկյան


Ստուգայցեր եմ իրականացնում նաև բանակային դիրքերում. դիրքերի կահավորման և հերթապահության պատշաճ կազմակերպման հարցերը մշտապես իմ ուշադրության կենտրոնում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:


Հիշեցնենք՝ պաշտպանության նախարարն անակնկալ ստուգայցեր է իրականացնում զորամասերում: Սուրեն Պապիկյանն ուշադրության կենտրոնում է պահում օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների, պատրաստության ծրագրով նախատեսված միջոցառումների լիարժեք և ճշգրիտ անցկացումը, ծառայության կազմակերպման մնացյալ բոլոր հարցերը: Առանձնահատուկ կարևորություն է տրվում զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացմանը: Պապիկյանն այցելել է նաև նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ, հետևել աշխատանքների ընթացքին։


Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտումների քանակ14

Leave a comment