«Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար երկու քաղաքացու ընտրական իրավունքը խոչընդոտելու գործն ուղարկվել է դատախազին

Հասարակություն

19.08.2026 | 15:02

Քննչական կոմիտեի տվյալներով՝ Կ․Ա․-ն 2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների ժամանակ խոչընդոտել է Շիրակամուտ գյուղի երկու բնակչի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու կապակցությամբ։ Նրա վերաբերյալ վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ.Ա.-ն 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու կապակցությամբ խոչընդոտել է Շիրակամուտ գյուղի երկու քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։

Քրեական վարույթի շրջանակում Կ.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով (ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):

Կ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment