Շենգենից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե չի լինի․ Լեհաստանի վարչապետ

Լեհաստանը Շենգենից դուրս գալու մտադրություն չունի, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը` մեկնաբանելով նախկին վարչապետ (2017-2023) Մատեուշ Մորավեցկու գաղափարը։

«Ոչ, Շենգենից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե չի լինի», – նշել է վարչապետը։

Տուսկը հեգնանքով ասել է, որ Մորավեցկու հետ «ինչ-որ բան այն չէ», և որ նա «խելագարվել է»։

Տուսկը անվանել է անամոթ Մորավեցկու՝ միգրանտներին արտաքսելու համար ամերիկյան ներգաղթի և մաքսային ծառայության լեհական համարժեքը ստեղծելու գաղափարը։

Leave a comment