Հայաստան ուղարկված ցորենի խմբաքանակի ընդհանուր քաշը 1 820 տոննա է։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ 26 վագոն ցորեն է ուղարկվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ Բալաջարի կայարանից դեպի Բեյուկ-Կեսիկ է ուղարկվել ցորենի խմբաքանակ՝ 1 820 տոննա ընդհանուր քաշով։
Ադրբեջանական ԶԼՄ-ների վերջին տվյալներով՝ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ ուղարկվել է շուրջ 43 հազար տոննա հացահատիկ, մոտ 9 հազար տոննա պարարտանյութ, 1 136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1 114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանից Հայաստան մինչ օրս արտահանվել է շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին։