Փոքր Վեդիի 10 հողամաս կօտարվի` հուշարձանի տարածքն ամբողջականացնելու համար
Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և «Քաղաքատեղի Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքում ներառված, հանրության գերակա շահ ճանաչված թվով 10 հողամասի ձեռքբերման համար կհատկացվի 44 մլն 934 հազար դրամ։
Նախագիծը վաղը գործադիր մարմնի անդամներին կներկայացնի Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Գույքի արժեքի գնահատումը, գույքի ձեռքբերումը և գույքի նկատմամբ գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը ապահովել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցների հաշվին:
Օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը:
Նախարարությունը նպատակ ունի «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի տարածքն ամբողջացնելու և այն «Արտաշատ» մայրաքաղաք պատմամշակութային արգելոցի կազմում ներառելու նպատակով։
Ինչպես նաեւ Արտաշատի հնավայրի պահպանության, հնագիտական ուսումնասիրության եւ հետագայում զբոսաշրջային զարգացման նպատակով։