Ինչու է Պեկինը կորցնում հետաքրքրությունը «Թրամփի ուղու» նկատմամբ, ում է ձեռնտու նախագիծը

https://arm.sputniknews.ru/20260819/inchu-e-pekiny-kvorcnum-hetaqrqrutjuny-trampi-ughu-nkatmamb-um-e-dzerntu-nakhagitsy-105907444.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/13/105906593_171:0:1195:768_1920x0_80_0_0_e17e2ae3252b3f3a81567cfe096c8e4c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թրամփի ուղի (tripp), ամն, չինաստան

թրամփի ուղի (tripp), ամն, չինաստան

Բաժանորդագրվել

Արդյոք «Թրամփի երթուղին» տնտեսական հեռանկարներ ունի, ինչու այն կարող է անհետաքրքիր լինել ԱՄՆ-ի և Չինաստանի համար, և որ երկրներն են դրա մեջ աշխարհաքաղաքական ռեսուրս տեսնում. քաղաքագետ Անդրեյ Շկոլնիկովը գնահատել է նախագծի ապագան և առանցքային խաղացողների շահերը:

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. «Թրամփի ուղին» ներկայիս պայմաններում չունի բավարար տնտեսական հիմք և էական հետաքրքրություն չի ներկայացնում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Չինաստանի համար: Միևնույն ժամանակ, նախագիծը կարող է պահանջված լինել Թուրքիայի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների կողմից՝ որպես միասնական տրանսպորտային և աշխարհաքաղաքական տարածքի ձևավորման գործիք: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ-վերլուծաբան, աշխարհաքաղաքականության հարցերով փորձագետ Անդրեյ Շկոլնիկովը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած տեսակամուրջի ընթացքում։

Փորձագետի գնահատմամբ՝ գլխավոր հարցը երթուղու գործնական նպատակահարմարությունն է և բեռնափոխադրումների հոսքի առկայությունը, որը կարող է ապահովել դրա տնտեսական կենսունակությունը։

«Նախագիծը պետք է իմաստ ունենա։ Բայց հարցն այն է, որ տվյալ նախագիծն ընդհանրապես իմաստ չունի», – հայտարարել է Շկոլնիկովը։

Նրա կարծիքով՝ նախագծում զգալի ամերիկյան ներդրումների վրա հույս դնել նույնպես պետք չէ։ Շկոլնիկովը դա կապում է Վաշինգտոնի արտաքին քաղաքական առաջնահերթությունների ավելի լայն վերադասավորումների և Արևելյան կիսագնդում, այդ թվում՝ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում ամերիկյան ներկայության աստիճանական կրճատման հետ։

Ուստի միջազգային նախաձեռնությունների մասին ԱՄՆ ղեկավարության հրապարակային հայտարարությունները, փորձագետի կարծիքով, դեռ չեն նշանակում երկարաժամկետ ռազմավարության առկայություն և դրանց իրականացման համար ռեսուրսներ ներդնելու պատրաստակամություն։

«Այո՛, գեղեցիկ խոսքեր են, այո՛, փիառ-հաղորդագրություններ։ Բայց Դոնալդ Թրամփն ամեն օր մեծ քանակությամբ նման փիառ-հայտարարություններ է անում, որոնք հակասական են», – ասել է նա։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի քաղաքականության թվացյալ անհետևողականությունը Շկոլնիկովը կապում է ոչ այնքան Թրամփի անձնական հատկությունների, որքան միջազգային հարաբերությունների ներկայիս համակարգի վերափոխման հետ:

«Այն, ինչ տեղի է ունենում և ինչ անում է Դոնալդ Թրամփը, այն, ինչ անում է Ամերիկան, դա ոչ թե այն պատճառով է, որ նախագահն այդքան անհասկանալի է, անկայուն, փոփոխական, այլ որ վերնախավերը նրան դրել են այնտեղ հենց այդպիսի քաղաքականություն վարելու համար: Նրանք շատ լավ գիտեին, թե ով է նա։ Նրանք չէին ակնկալում, որ մարդը հանկարծ կփոխվի և կսկսի այլ սկզբունքներ որդեգրել։ Դրա համար էլ նա այնտեղ է դրված», – հայտարարել է փորձագետը։

Այս ֆոնին Շկոլնիկովը նաև կասկածում է, որ «Թրամփի ուղու» մասին հայտարարություններին կհետևեն լայնածավալ գործնական քայլեր: Նրա խոսքով, աշխարհում քիչ չեն նման նախաձեռնությունները, որոնք ակտիվորեն քննարկվում են քաղաքական մակարդակում, սակայն անհրաժեշտ տնտեսական նախադրյալների բացակայության պատճառով զարգացում չեն ստանում:

Ինչու է Չինաստանը կորցնում հետաքրքրությունը

Շկոլնիկովը առանձին անդրադարձել է Չինաստանի դիրքորոշմանը։ Նախկինում Պեկինը կարող էր դիտարկվել որպես երթուղու հիմնական պոտենցիալ շահառուներից մեկը. ենթադրվում էր, որ «Թրամփի ուղին» կդառնա Արևելք-Արևմուտք առանցքով տրանսպորտային հաղորդակցության մաս և կօգտագործվի չինական ապրանքները եվրոպական շուկա հասցնելու համար:

Սակայն հիմա, քաղաքագետի կարծիքով, նման տրամաբանությունը արդիական չէ։

«Նախկինում նախագծի հիմնական աջակից ու պոտենցիալ շահառու համարվում էր Չինաստանը, որը ցանկանում էր զարգացնել Արևելք-Արևմուտք ուղղությամբ ճյուղերից մեկը՝ իր ապրանքները Եվրոպա տեղափոխելու համար։ Հիմա հասկանում ենք, որ դա չի լինելու», — ասել է Շկոլնիկովը։

Պեկինի պոտենցիալ հետաքրքրության նվազումը փորձագետը բացատրում է երկու գործոնով. առաջինը եվրոպական շուկայի հեռանկարների վատթարացումն է և, որպես հետևանք, պահանջարկի նվազումը։ Երկրորդը տրանսպորտային կապի խախտման ռիսկն է, ինչը հարցականի տակ է դնում նման երթուղիների կայունությունը։

Շկոլնիկովի կարծիքով՝ առանց բավարար ապրանքահոսքի տրանսպորտային նոր ենթակառուցվածքի կառուցումը կորցնում է տնտեսական նշանակությունը։

«Դա նույնն է, թե վերցնես և երկու գյուղերի միջև սկսես կառուցել մեծ ավտոմայրուղի, որով նույնիսկ կովեր չես քշի», – նշել է նա:

Ում է այնուամենայնիվ պետք նախագիծը

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի և Չինաստանի կողմից ակնհայտ հետաքրքրության բացակայությունը չի նշանակում, որ նախագիծը պահանջված չէ այլ խաղացողների կողմից: Շկոլնիկովի գնահատմամբ՝ դրանում առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Թուրքիան, Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի երկրները:

Դրանց համար տրանսպորտային կապն ավելի լայն նշանակություն ունի և կարող է օգտագործվել որպես ընդհանուր աշխարհաքաղաքական տարածքի ձևավորման գործիք։

«Միակը, ում դա պետք է, թյուրքական երկրներն են՝ Թուրքիան, Ադրբեջանը, Միջին Ասիան։ Ինչ-որ միասնական տարածություն ստեղծելու, աշխարհաքաղաքական նախագիծ անելու և խնդիրները վերացնելու համար», – ասել է փորձագետը։

Շկոլնիկովի խոսքով՝ Թուրքիան վերջին տասնամյակների ընթացքում հետևողականորեն առաջ է տանում թյուրքալեզու պետությունների միջև կապերի ամրապնդման գաղափարը: Տվյալ կոնֆիգուրացիայում տրանսպորտային միջանցքները դառնում են ոչ միայն առևտրի գործիք, այլև այդ երկրների քաղաքական և տնտեսական կապն ամրապնդելու միջոց։

Նման նախաձեռնություններով հետաքրքրված ևս մեկ արտաքին խաղացող, ըստ փորձագետի, Մեծ Բրիտանիան է։ Սակայն Լոնդոնի հետաքրքրությունը նա կապում է առաջին հերթին աշխարհաքաղաքական նկատառումների և Ռուսաստանի հետ մրցակցության հետ։

Այսպիսով, Շկոլնիկովի գնահատմամբ, «Թրամփի ուղու» նշանակությունը որոշվում է ոչ այնքան նրա անմիջական տնտեսական էֆեկտով, որքան տարածաշրջանային և արտաքին առանձին խաղացողների շահերով, որոնք տրանսպորտային կապը համարում են իրենց ազդեցության ուժեղացման գործիք:

Leave a comment