Բրազիլիայում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով զոհվել է 22 մարդ:
Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 19-ի վաղ առավոտյան՝ դաշնային մայրուղու վրա։ Զոհերի մեծ մասը միկրոավտոբուսում է եղել։
Բեռնատարի վարորդը նույնպես մահացել է դեպքի վայրում։ Բոլոր հինգ վիրավորները տեղափոխվել են հարևան Պոնտա Գրոսսա քաղաքի հիվանդանոցներ։
Վթարի պատճառը հետաքննվում է։