Ֆերան Տորեսը «Բարսելոնայի» 5-րդ ամենաթանկ վաճառքն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ֆերան Տորեսն օրեր առաջ «Բարսելոնայից» տեղափոխվեց ֆրանսիական ՊՍԺ։

Ըստ Transfermarkt-ի՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիրը 48,5 միլիոն եվրո է վճարել 26-ամյա հարձակվողին ձեռք բերելու համար։

Տորեսը կատալոնական ակումբի 5-րդ ամենաթանկ վաճառքն է պատմության մեջ։ Այդ ցուցանիշով իսպանացուն գերազանցում են բրազիլացիներ Նեյմարը, Արտուր Մելոն, պորտուգալացի Լուիշ Ֆիգուն ու ֆրանսիացի Ուսման Դեմբելեն։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եզրափակիչի հաղթական գոլի հեղինակը 2022 թվականից էր խաղում «Բարսելոնայում»։ Նախկինում Տորեսը հանդես է եկել նաև անգլիական «Մանչեսթեր Սիթիում» ու իսպանական «Վալենսիայում»։

Leave a comment