Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թումանյան – Տերյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես` Թումանյան 32/2 հասցեից մինչև Թումանյան – Տերյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի, ինչպես նաև Թումանյան – Տերյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես` Տերյան 42 հասցեից դեպի Թումանյան – Տերյան փողոցների խաչմերուկ փոխադրամիջոցների հետադարձը կարգելվի:

 

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նալբանդյան – Թումանյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես` Նալբանդյան – Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան փողոց 22 հասցե փոխադրամիջոցների կանգառը կարգելվի:

Leave a comment