«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները գործեցին որպես միասնական ընդդիմություն․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրների՝ դահլիճը լքելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

19.08.2026 | 16:07

Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը խորհրդարանի ամբիոնից անդրադաձավ ընդդիմադիր խմբակցությունների կողմից դահլիճը լքելու փաստին և նրանց նախկին քաղաքական գործունեությանը:

Նա պարզաբանեց, որ դահլիճի կարգապահության պահպանումը բխում է ԱԺ կանոնակարգ օրենքից և տարածվում է բոլորի վրա՝ առանց խտրականության։ Նշեց, որ նիստը նախագահողի լիազորությունները կիրառվեցին և ուղղված չէին որևէ մեկին նսեմացնելուն կամ վիրավորելուն։ Ալեքսանյանը շեշտեց, որ պատգամավորի հեռացումը եղավ հրահանգին չենթարկվելու հետևանք. «Երբ որ նիստը նախագահողը ասում ա լքեք դահլիճը, դուք լքելու եք դահլիճը»։

Ալեքսանյանը հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները գործեցին որպես միասնական ընդդիմություն, ինչն ապացուցվեց նաև նրանց՝ միասին դահլիճը լքելով։

ԱԺ փոխնախագահը խիստ քննադատեց նախկին իշխանությունների սոցիալական մոտեցումները՝ նշելով, որ նրանք թողել էին 16,000 դրամ նվազագույն թոշակ։

«Դուք 16,000 դրամ թոշակ տվող կուսակցություն եք: Դուք 16,000-ի կուսակցությունն եք»,- ասաց նա։
Ալեքսանյանը վստահեցրեց, որ կառավարությունը շարունակելու է բարձրացնել թոշակները բոլոր քաղաքացիների համար՝ անկախ նրանց քաղաքական նախասիրություններից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment