«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին է ներկայացրել դիրքորոշում՝ Մարդու իրավունքների խորհրդի «Կրթությունը որպես ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և դրանց հետ կապված անհանդուրժողականության կանխարգելման գործիք» 57/24 բանաձևի շրջանակում զեկույցի պատրաստման համար:
Փաստաթղթում ներկայացվել է, թե ինչպես է հայատյացությունը համակարգված կերպով ներառվել Ադրբեջանի կրթական համակարգում, ներառյալ՝ դպրոցական դասագրքերը, մանկական գրականությունը, հայրենասիրական կրթության ծրագրերը, հիշատակի միջոցառումները և համալսարանական ուսումնական ծրագրերը։
Զեկույցում ներկայացված փաստերը հիմնավորում են, որ կրթությունը Ադրբեջանում վերածվել է հայերի նկատմամբ ռասայական կարծրատիպեր համակարգված կերպով տարածելու, հավաքական թշնամի կերտելու և թշնամանքը նորմալացնելու միջոցի՝ դարձնելով կրթությունը գործիք, որի միջոցով ռասիզմը հաստատվում և վերարտադրվում է սերնդեսերունդ։
Ներկայացված փաստաթուղթը, միաժամանակ, ուշադրություն է հրավիրում կրթական համակարգերի պատասխանատվության վրա՝ խթանելու հավասարությունը, մարդկային արժանապատվությունը, միջմշակութային փոխըմբռնումը և խաղաղ համակեցությունը, մասնավորապես՝ հակամարտությունից դուրս եկող հասարակություններում։
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: