Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականը Բրատիսլավայում անցկացվող աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում պայքարն ավարտեց 1 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալով:
Հայաստանի վերջին ներկայացուցիչ Մարատ Աճեմյանը (60 կգ) հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն սփոփիչ գոտեմարտում 0:8 հաշվով պարտվեց ռուս Իլիա Պանիուտինին ու ավարտեց ելույթները:
Ավելի վաղ Սամվել Տերտերյանը (77 կգ) նվաճել էր աշխարհի Մ-20 չեմպիոնի կոչումը, Յուրիկ Պետրոսյանն (87 կգ) արժանացել էր արծաթե մեդալի, իսկ Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 10 ըմբիշով:
Կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սերինե Դիանան (50 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել է 1/8 եզրափակիչում, այնուհետև՝ նաև սփոփիչ գոտեմարտում:
Օգոստոսի 20-ից Բրատիսլավայում պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները: Մ-20 ԱԱ-ին կմասնակցեն Սաշա Պետրոսյանը (57 կգ), Գագիկ Ղազարյանը (61 կգ), Արեն Հայրապետյանը (65 կգ), Դավիթ Դավթյանը (70 կգ), Վլադիմիր Ազարյանը (74 կգ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Հենրիկ Հայկյանը (125 կգ):