Ռոսսելխոզնադզորը Հայաստանից սպասում է ստանալ ԵԱՏՄ պահանջների պահպանման պլան

ՌԴ-ն Հայաստանից սպասում է ստանալ  սանիտարական ստուգումների մասին հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պլան


ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՌԴ-ն Հայաստանից սպասում է ստանալ սանիտարական ստուգումների մասին հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ ծրագիր, «Իզվեստիա»-ին հայտնել է Ռոսսելխոզնադզորը։


«Ռոսսելխոզնադզորը հայկական կողմից սպասում է հետաքննության արդյունքները և ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների պահպանման ուղղությամբ հայկական կողմի առաջարկած գործողությունների ալգորիթմը», – հայտարարել են գերատեսչությունում։


Դեպի ՌԴ հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին


Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք տեսակի արտադրանքի մատակարարումների նկատմամբ՝ դա բացատրելով բուսասանիտարական պահանջների խախտումներով։ Սահմանափակումների ներքո են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը, որոշ ըմպելիքներ և ալկոհոլային արտադրանքի որոշ տեսակներ, բանջարեղենը, մրգերը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չորամրգերը, ավելի ուշ՝ կենդանի ձուկը և ձկնամթերքը, իսկ հուլիսի 27-ից՝ կաթնամթերքը։


Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելքը։


 

Leave a comment