ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցելության ժամանակ մի խումբ քաղաքացիներ լազերային ճառագայթների միջոցով «Ալեքսանդր» հյուրանոցի պատին գրառում են արել՝ կոչ անելով նրան «պաշտպանել առաջին քրիստոնյա ժողովրդին բռնատիրության հարձակումներից»:
Հիշեցնենք, որ Վենսի այցելությունն ուղեկցվում էր անվտանգության ամենամասշտաբային միջոցառումներով, քաղաքացիներից ոչ մեկ նրան մոտենալու և հարց տալու հնարավորություն չունեցավ: Ավելին, Բաղրամյան 26-ում կայացած կարճ ասուլիսին հայկական կողմից հրավիրվել էին սահմանափակ թվով լրատվամիջոցներ, իսկ հարցեր տալու հնարավորություն տրվեց 2 պետական զլմ-ի: Ավելին, եթե մինչև հինա նման բարձրաստիճան այցելությունների ժամանակ հյուրն ըստ արարողակարգի այցելում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ապա այս անգամ այդ մասն էլ էր կրճատվել, ամենայն հավանականությամբ ոչ առանց իշխանությունների ցանկության:
Ավելին, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե իր պատերազմը Հայ Առաքելական եկեղեցու դեմ չէ: Չնայած դրան՝ այս հարձակումը վաղուց ունի միջազգային լուսաբանում, թեկուզ հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների շնորհիվ, երբ նա առաջարկել էր Վեհափառին գալ կառավարություն ու «համոզվել, որ նա թլպատված չէ»:
Ի դեպ, այս ընթացքում ի պաշտպանություն Հայ Եկեղեցու ակցիաներ են անցկացվել նաև տարբեր երկրներում, այդ թվում և ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Գերմանիայում և այլուր: