Հնարավոր է` ՊՆ-ն կանանց էլ գործուղի դիրքեր – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Հնարավոր է` ՀՀ պաշտպանության նախարարությունը կին սպաներին ևս գործուղի դիրքեր։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ հայտնեց, որ բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում, ՊՆ և ԶՈւ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներից ձևավորված սպաների խմբերը նախարարի հրամանով կգործուղվեն հերթապահություն իրականացնող զորամասեր՝ տեղում ծառայող սպաներին, ինչպես նաև զորքերում ծառայության կազմակերպմանն աջակցելու նպատակով:

Ըստ թերթի` բարձրաստիճան զինվորականներին գործուղում են սահման, քանի որ բանակում մահվան դեպքերն աննախադեպ շատ են, իսկ պատճառն այն է, որ ոչ կանոնագրային հարաբերություններ են տիրում բանակում, օրինակ` զինվորները դիրքերում քնելու համար «քֆուր են դնում» իրար վրա, ինչից հետո վիճաբանություններ են տեղի ունենում:

«Բարձրաստիճան որոշ զինվորականների արդեն իսկ 1-2 ամսով գործուղել են սահման՝ կարգուկանոն հաստատելու: Մեր աղբյուրը հաղորդում է, որ այս որոշումը վերաբերում է ոչ միայն զինվորական տղամարդկանց, այլև կանանց. կին սպաներին ևս կարող են գործուղել դիրքեր»,– նշում է պարբերականը:

Հիշեցնենք` ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։

Sputnik Արմենիա

Leave a comment