Լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու․ Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գրառումը․
Այս տարի ևս լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու։
Այցելեցի «Արտաշատի պահածոների գործարան»՝ լոլիկի մթերման գործընթացին տեղում հետևելու նպատակով։ Այցին մասնակցել են նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։
Ընկերությունից հավաստիացրեցին, որ պատրաստ են մթերել այնքան լոլիկ, որքան կլինի առաջարկ բնակիչներից։ Պատճառը տեղական արտադրողներին աջակցելու Կառավարության քաղաքականությունն է։
Մթերման գինը սահմանվել է 40-80 դրամ։