Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ մեկ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել

Քաղաքականություն

19.08.2026 | 10:58

Օգոստոսի լույս 19-ի գիշերը ռուսական զորքերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են երկու «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ և 65 գրոհային անօդաչու թռչող սարք, դրանցից 56-ը խոցվել է, հաղորդել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը, փոխանցում է Current time-ը։

Գիշեր ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին։ Զապորոժիեի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովի տեղեկացմամբ՝ մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնել է յոթ զոհի մասին։

Հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել հոսթելի տարածքում, որտեղ հայտնաբերվել է զոհված տղամարդու մարմինը, ինչպես նաև կահույքի խանութում։ Վնասվել է երկհարկանի բնակելի շենքի տանիքը, պատուհանները կոտրվել են։

Այսօր առավոտյան ռուսական բանակն ուղղորդվող ավիառումբ է նետել և ոչնչացրել Զապորոժիեի շրջանում գտնվող մասնավոր տունը։ Հրդեհ է բռնկվել, պայթյունի ալիքը և բեկորները վնասել են մոտակա տներն ու օժանդակ շինությունները, նշել է Ֆեդորովը։

 

 

Leave a comment