Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան ուշագնաց է եղել գերմանական «Հանդենհայմի» դեմ ընկերական հանդիպման ժամանակ:
Գերմանիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 61-րդ րոպեին, իսկ մի քանի րոպե անց կորցրել է գիտակցությունը և ընկել խոտածածկին: Մուսիալան խաղադաշտը լքել է բժիշկների օգնությամբ:
Հանդիպումից հետո ֆուտբոլիստը սոցցանցերում հայտնել է, որ իր հետ ամեն բան կարգին է, և կարճատև, ժամանակավոր բացակայությունների դրվագները պայմանավորված են նյարդաբանական դիսֆունկցիայով, որի դեմ բուժում է ստանում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մուսիալան ուշագնաց էր եղել նաև «Լայպցիգի» դեմ ընկերական խաղում:
«Հանդենհայմին» «Բավարիան» հաղթել է 4:2 հաշվով: