ՌԴ–ն Ուկրաինայի ԶՈւ–ի համար նախատեսված վառելիքաքսուքային նյութերի պահեստարաններ է խոցել

https://arm.sputniknews.ru/20260819/rdn-ukrainaji-zui-hamar-nakhatesvats-vareliqaqsuqajin-njuteri-pahestaranner-e-khvocel-105888621.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97907263_424:0:3153:2047_1920x0_80_0_0_0d4c278d111d02d65ca3f338825714e7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Ռուսաստանի զինուժը շարունակում է անօդաչուներով հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործվող նավերին և նավահանգստային ենթակառուցվածքներին:

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ռուսական բանակը հարվածել է Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված վառելիքաքսուքային նյութերի պահեստարաններին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Օգոստոսի 19-ին «Չեռնոմորսկ» նավահանգստում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված վառելիքաքսուքային նյութերի պահեստարանները», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարությունը նաև հայտնել է, որ գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգերը Ռուսաստանի տարածքում 453 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել:

Անօդաչուները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի, Կալուգայի, Վլադիմիրի, Նիժնի Նովգորոդի, Վոլոգդայի, Օրյոլի, Տուլայի, Լիպեցկի, Ռյազանի, Յարոսլավլի, Վոլգոգրադի, Ռոստովի, Սարատովի, Սամարայի, Ուլյանովսկի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության, Բաշկորտոստանի և Սև ծովի ջրատարածքի երկնքում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment