https://arm.sputniknews.ru/20260819/nvoratusci-aliky-krkin-hajtnvel-e-meghadrjali-kargavitshakum-zlm-105888309.html
«Նորատուսցի Ալիկը» կրկին հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում. ԶԼՄ
«Նորատուսցի Ալիկը» կրկին հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում. ԶԼՄ
Sputnik Արմենիա
ՔԿ–ից հայտնել են, որ Ալիկ Բանդուրյան նկատմամբ խափանման միջոց է կիրառվել 20 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը։ 19.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-19T10:39+0400
2026-08-19T10:39+0400
2026-08-19T10:40+0400
հայաստան
նորատուսցի ալիկ
մեղադրյալ
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_0:0:1001:563_1920x0_80_0_0_a2789c60f7fdbeee029d746652340c8b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկը»՝ Ալիկ Բանդուրյանը, հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։Պարբերականը նշում է, որ օգոստոսի 1-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Երևանի Տիչինայի փողոցում գտնվող անվադողերի վերանորոգման կետում 5 անձ վիճաբանել են անվադողեր վերանորոգող աշխատակցի հետ, քաշքշել նրան և սպառնալիքներ հնչեցրել։ Ըստ տեղեկությունների՝ միջադեպի մասնակիցներից մեկը եղել է Ալիկ Բանդուրյանը։ Նրա պաշտպան Կարեն Բատիկյանը հերքել է Բանդուրյանի առնչությունը և նշել, որ իր պաշտպանյալը որևէ կարգավիճակ չունի։ Սակայն «Հրապարակ» թերթին այլ տեղեկություն են հայտնել ՀՀ քննչական կոմիտեից։Ըստ ՔԿ-ի՝ Ա. Բ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով՝ հոգեկան ներգործության, և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանության հատկանիշներով։Նախաքննական մարմնից հայտնել են, որ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել 20 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_56:0:943:665_1920x0_80_0_0_bc058b7bdab7f0c37043ba6e3ff2f7d3.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նորատուսցի ալիկ, մեղադրյալ
հայաստան, նորատուսցի ալիկ, մեղադրյալ
10:39 19.08.2026 (Թարմացված է: 10:40 19.08.2026)
Բաժանորդագրվել
ՔԿ–ից հայտնել են, որ Ալիկ Բանդուրյան նկատմամբ խափանման միջոց է կիրառվել 20 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Քրեական հեղինակություն
«Նորատուսցի Ալիկը»՝ Ալիկ Բանդուրյանը, հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Պարբերականը նշում է, որ օգոստոսի 1-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Երևանի Տիչինայի փողոցում գտնվող անվադողերի վերանորոգման կետում 5 անձ վիճաբանել են անվադողեր վերանորոգող աշխատակցի հետ, քաշքշել նրան և սպառնալիքներ հնչեցրել։ Ըստ տեղեկությունների՝ միջադեպի մասնակիցներից մեկը եղել է Ալիկ Բանդուրյանը։ Նրա պաշտպան Կարեն Բատիկյանը հերքել է Բանդուրյանի առնչությունը և նշել, որ իր պաշտպանյալը որևէ կարգավիճակ չունի։ Սակայն «Հրապարակ» թերթին այլ տեղեկություն են հայտնել ՀՀ քննչական կոմիտեից։
Ըստ ՔԿ-ի՝ Ա. Բ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով՝ հոգեկան ներգործության, և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանության հատկանիշներով։
Նախաքննական մարմնից հայտնել են, որ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել 20 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը։