Էրիկ Տեր-Մաթևոսյանը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

Բաժանորդագրվել

Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։

Հայաստանին բերեց չորրորդ մեդալը հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ մարզիկը հաղթեց Վրաստանը ներկայացնող Արման Մկրտչյանին։ Գոտեմարտն ավարտվեց 3-3 հաշվով՝ Տեր-Մաթևոսյանի օգտին՝ վերջնական միավորի հիման վրա։

Leave a comment