Բավականին լավ հանգստացել եմ․ Ալեն Սիմոնյանը խոսել է իր նշանակման մասին

https://arm.sputniknews.ru/20260818/bavakanin-lav-hangstacel-em-alen-simvonjany-khvosel-e-ir-nshanakman-masin-105879066.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/16/76076309_129:0:1164:776_1920x0_80_0_0_e5fa73f10146c7ef38b9e5f8678c74e1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ալեն սիմոնյան, անվտանգության խորհուրդ, պաշտոն

հայաստան, ալեն սիմոնյան, անվտանգության խորհուրդ, պաշտոն

Բաժանորդագրվել

ՀՀ անվտանգության խորհրդի նոր քարտուղարը վստահ է, որ Արմեն Գրիգորյանն արժանի պաշտոն կստանա։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը, որը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել, կարծում է, որ կկարողանա նոր շունչ տալ այն ուղղություններին, որոնցով զբաղվել է ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա այդ մասին ասել է 24news–ի հետ զրույցում։

«Արմեն Գրիգորյանն իմ ընկերն է, և իր աշխատանքը ես գնահատում եմ շատ լավ։ Ես հիմա սովորում եմ, ամբողջ օրը կարդում եմ, որ այն ինֆորմացիան ու այն ծավալը, որ թողել է Գրիգորյանը, կարողանամ լրացնել»,– ընդգծել է Սիմոնյանը։

Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Գրիգորյանը նոր արժանի պաշտոն կստանա։

Լրագրողը հիշեցրել է, որ հրաժարվելով պատգամավորական մանդատից` Սիմոնյանը հայտարարել էր, որ ցանկանում է հանգստանալ և զբաղվել իր անձնական կյանքով, և հարցրել է` այդ դեպքում ի՞նչ փոխվեց նրա կյանքում, և ինչո՞ւ որոշեց ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոր պաշտոն զբաղեցնելու առաջարկը։

«Ես մոտավորապես 20 օր երկրում չեմ եղել և բավականին լավ հանգստացել եմ։ Ինչ վերաբերում է նոր պաշտոնի առաջարկին, ապա այն մեծ ուրախությամբ եմ ընդունել և կարծում եմ, որ ինձ մոտ կստացվի նոր շունչ տալ ու զարկ տալ այն ուղղություններին, որոնցով մինչ այս զբաղվել է ԱԽ քարտուղարը»,– պատասխանել է Սիմոնյանը:

Նա ընդգծել է, որ այս 20 օրվա ընթացքում Փաշինյանի հետ որևէ քննարկում չի ունեցել։

Հիշեցնենք` օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը:
Արմեն Գրիգորյանը նեղացած է հեռացել, Նիկոլ Փաշինյանը համոզել է, բայց մերժվել. «Ժողովուրդ»

Leave a comment