Օգոստոսի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։00-ի սահմաններում Ծովակ բնակավայրից դեպի Գեղամասար բնակավայր տանող ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Ավետիս Գ.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունում։