https://arm.sputniknews.ru/20260818/kievy-khakhtum-e-mijukajin-anvtangutjan-bvolvor-skzbunqnery-likhachvov-105877813.html
Կիևը խախտում է միջուկային անվտանգության բոլոր սկզբունքները. Լիխաչով
Կիևը խախտում է միջուկային անվտանգության բոլոր սկզբունքները. Լիխաչով
Sputnik Արմենիա
«Ռոսատոմի» ղեկավարի խոսքով` Կիևն ամեն օր հարվածներ է հասցնում Էներգոդարի սոցիալական և էներգետիկ ենթակառուցվածքներին։ 18.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-18T20:05+0400
2026-08-18T20:05+0400
2026-08-18T20:05+0400
ռաֆայել գրոսի
ալեքսեյ լիխաչով
ուկրաինա
ռուսաստան
զապորոժիե
ատոմակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100235420_0:0:3007:1691_1920x0_80_0_0_a830aa05ef19d3bf69830c54e606b310.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Կիևը, Զապորոժիեի ատոմակայանին և Էներգոդարին հարվածելով, խախտում է միջուկային անվտանգության բոլոր սկզբունքները։ Այս հայտարարությունն արել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։«Ցանկացած մարդ, որ այսօր գալիս է Էներգոդար` Զապորոժիեի կայան, հասկանում է, թե որտեղից է գալիս իրական սպառնալիքը։ Հասկանում է, որ այդ հարվածները բառացիորեն մեկ քայլ են բաժանում աղետից։ Եվ ամենակարևորը՝ հասկանում է, որ խախտվում են ՄԱԳԱՏԷ–ի անվտանգության բոլոր հինգ հիմնարար սկզբունքները», – ասել է նա լրագրողներին։Նրա խոսքով՝ խախտվում են ՄԱԳԱՏԷ–ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հռչակած սկզբունքները՝ ԱԷԿ–ի ենթակառուցվածքների անձեռնմխելիություն, անձնակազմի աշխատանքի և տեղաշարժի ազատություն, ինչպես նաև ռուսական կայանի էներգամատակարարման և էներգաապահովման վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունք։«Գրեթե բոլոր հինգ սկզբունքները այսպես թե այնպես խախտվել են։ Եվ դրա միակ մեղավորը Կիևի ռեժիմն է», – ասել է նա։Լիխաչովն ընդգծել է` չկա մի օր, որ Կիևը չհարվածի Էներգոդարի սոցիալական և էներգետիկ ենթակառուցվածքներին։Այսօր առավոտյան Էներգոդարի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Պուխովը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ–ն հասարակական տրանսպորտի կանգառում գրոհել է մարդկանց վրա, զոհվել է մեկ մարդ։ Զապորոժիեի մարզպետ Եվգենի Բալիցկին հայտնել էր, որ հարվածի հետևանքով 17 մարդ է տուժել, որոնցից երեքի վիճակը միջին ծանրության է, իսկ մնացածի վիճակը` բավարար։
ուկրաինա
զապորոժիե
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100235420_136:0:2865:2047_1920x0_80_0_0_9130961eb399f0796f13217f0ad1b69f.jpg.webp
ռաֆայել գրոսի, ալեքսեյ լիխաչով, ուկրաինա, ռուսաստան, զապորոժիե, ատոմակայան
ռաֆայել գրոսի, ալեքսեյ լիխաչով, ուկրաինա, ռուսաստան, զապորոժիե, ատոմակայան
«Ռոսատոմի» ղեկավարի խոսքով` Կիևն ամեն օր հարվածներ է հասցնում Էներգոդարի սոցիալական և էներգետիկ ենթակառուցվածքներին։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Կիևը, Զապորոժիեի ատոմակայանին և Էներգոդարին հարվածելով, խախտում է միջուկային անվտանգության բոլոր սկզբունքները։ Այս հայտարարությունն արել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Ցանկացած մարդ, որ այսօր գալիս է Էներգոդար` Զապորոժիեի կայան, հասկանում է, թե որտեղից է գալիս իրական սպառնալիքը։ Հասկանում է, որ այդ հարվածները բառացիորեն մեկ քայլ են բաժանում աղետից։ Եվ ամենակարևորը՝ հասկանում է, որ խախտվում են ՄԱԳԱՏԷ–ի անվտանգության բոլոր հինգ հիմնարար սկզբունքները», – ասել է նա լրագրողներին։
Նրա խոսքով՝ խախտվում են ՄԱԳԱՏԷ–ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հռչակած սկզբունքները՝ ԱԷԿ–ի ենթակառուցվածքների անձեռնմխելիություն, անձնակազմի աշխատանքի և տեղաշարժի ազատություն, ինչպես նաև ռուսական կայանի էներգամատակարարման և էներգաապահովման վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունք։
«Գրեթե բոլոր հինգ սկզբունքները այսպես թե այնպես խախտվել են։ Եվ դրա միակ մեղավորը Կիևի ռեժիմն է», – ասել է նա։
Լիխաչովն ընդգծել է` չկա մի օր, որ Կիևը չհարվածի Էներգոդարի սոցիալական և էներգետիկ ենթակառուցվածքներին։
Այսօր առավոտյան Էներգոդարի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Պուխովը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ–ն հասարակական տրանսպորտի կանգառում գրոհել է մարդկանց վրա, զոհվել է մեկ մարդ։ Զապորոժիեի մարզպետ Եվգենի Բալիցկին հայտնել էր, որ հարվածի հետևանքով 17 մարդ է տուժել, որոնցից երեքի վիճակը միջին ծանրության է, իսկ մնացածի վիճակը` բավարար։