Առաջին հայաստանցի կինը, որը նվաճել է 7134 մ բարձրությամբ Լենինի գագաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

18.08.2026 | 19:00

Աննա Ծատուրյանն առաջին հայաստանցի կինն է, որը նվաճել է Պամիրի Լենինի գագաթը՝ 7134 մետր։ Աննան 25 տարեկան է, մասնագիտությամբ տնտեսագետ:

«Ամենամեծ դժվարությունը սարից իջնելու պահն էր, երբ ստիպված էինք սառցաճեղքերի վրայով անցնել, եղանակային պայմանները վատ էին, մառախուղ էր, ձյուն էր գալիս, որը երբեմն ծածկում էր սառցաճեղքերի հատվածները, ու մենք չէինք հասկանում՝ կարո՞ղ ենք ոտք դնել, անցնել, թե՞ կընկնենք մեջը․․․Ի վերջո, հավաքեցինք մեզ ու անցանք»,- Factor TV-ի հետ զրույցում պատմում է Աննան։

Նա բարձրացել է 100-ից ավելի լեռ, հաղթահարել է այնպիսի բարձր գագաթներ, ինչպիսիք են Արարատի գագաթը՝ 5137 մ, Կազբեկը՝ 5054 մ, Դեմավենդը՝ 5610 մ, Էլբրուսը՝ 5642 մետր։

«Ի դեպ, փոքր տարիքում երբեք հետաքրքրված չեմ եղել լեռներով, ուր մնաց՝ մտածեի, որ օրերից մի օր լեռնագնաց եմ դառնալու։ Լեռնագնացությունն ինձ համար առաջին հերթին էներգիայի աղբյուր է, այն պահին, երբ հասնում եմ լեռան գագաթ, այդ էներգիան ստանում եմ»,- ասում է Աննան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան

 

 

 

Leave a comment