Ռուսաստանի մանկապարտեզներում և դպրոցներում հակաահաբեկչական վարժանքներ են անցկացվել․ Մերձմոսկվայում 4 ուսուցիչ է վիրավորվել

Քաղաքականություն

18.08.2026 | 17:59

Օգոստոսի 18-19-ը Ռուսաստանի դպրոցներում և մանկապարտեզներում հակաահաբեկչական վարժանքներ են իրականացվել, հաղորդում են «Пост-»-ը և  «Новая газета Европа»-ն։

Դատելով հրապարակված լուսանկարներից՝ վարժանքներին ներգրավել են նաև երեխաներին: Որոշ դեպքերում նրանց դուրս են տարել կամ թաքցրել օժանդակ սենյակներում, այլ դեպքերում երեխաներին և նրանց ուսուցիչներին ստիպվել են պառկել՝ դեմքով դեպի հատակը, «պատանդ են վերցրել», նրանց վրա զենք են ուղղել։

Մոսկվայի մարզի Սերկովո գյուղի դպրոցում հակաահաբեկչական վարժանքների ժամանակ, ըստ ռուսական 112, Mash և Baza տելեգրամյան ալիքների, որոնք սերտորեն կապված են իրավապահ մարմինների հետ, չորս ուսուցիչ է վիրավորվել լուսաձայնային նռնակի պայթյունի հետևանքով։

Վարժանքների մասին մեկ շաբաթ առաջ հայտարարել էր ՌԴ կրթության փոխնախարար Ալեքսանդր Բուգաևը: Հաղորդվել էր, որ վարժանքների ընթացքում ստուգելու են դպրոցների և մանկապարտեզների ուսուցիչների ու դաստիարակների, վարչական աշխատողների և անվտանգության աշխատակիցների գործողությունները պատանդ վերցնելու, հրկիզումների կամ անօդաչու թռչող սարքերի հարձակումների ժամանակ: Երեխաների մասնակցության մասին որևէ հիշատակում չի եղել։

 

 

Leave a comment