https://arm.sputniknews.ru/20260818/iranum-krkin-nshel-en-hvormuzi-neghuci-bacman-pajmannery-105867671.html
Իրանում կրկին նշել են Հորմուզի նեղուցի բացման պայմանները
Իրանում կրկին նշել են Հորմուզի նեղուցի բացման պայմանները
Sputnik Արմենիա
Նախօրեին «Al Arabiya» հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են հրադադարը երկարաձգելու մասին: 18.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-18T13:45+0400
2026-08-18T13:45+0400
2026-08-18T13:45+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
բաղեր ղալիբաֆ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45104505_0:0:1600:900_1920x0_80_0_0_70eef0799cd3566f9c99c664bd1c310b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել հունիսի կեսերին ստորագրված հուշագրի պայմանները: Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի խոսնակ և ԱՄՆ-ի հետ գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։Նախօրեին «Al Arabiya» հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են հրադադարը երկարաձգելու մասին:Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45104505_138:0:1338:900_1920x0_80_0_0_1917c3543b1cadf8cb1254274e3c4947.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց, բաղեր ղալիբաֆ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց, բաղեր ղալիբաֆ
Նախօրեին «Al Arabiya» հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են հրադադարը երկարաձգելու մասին:
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել հունիսի կեսերին ստորագրված հուշագրի պայմանները: Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի խոսնակ և ԱՄՆ-ի հետ գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Հորմուզի նեղուցը չի բացվի մինչև շրջափակման վերացումը, սառեցված ակտիվների ապաշրջափակումը, նավթային պատժամիջոցների չեղարկումը, բոլոր ճակատներում սպառնալիքների և ռազմական գործողությունների դադարեցումը, ինչպես նաև հուշագրի մյուս պայմանների կատարումը», – հայտարարել է նա:
Նախօրեին «Al Arabiya» հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են հրադադարը երկարաձգելու մասին:
Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:
Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:
Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։