Գարեգին Բ կաթողիկոսի գործով դատական նիստի օրը հայտնի է
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների գործով հաջորդ դատական նիստը օգոստոսի 28-ին՝ ժամը 16:30-ին։ Գործով նոր դատավոր Սերժ Ռուշանյանը որոշում է կայացրել։
Հիշեցնենք, որ դատավոր Հովհաննես Մանուկյանը օգոստոսի 7-ին կայացած առաջին նիստի ընթացքում ինքնաբացարկ հայտնեց՝ պատճառաբանելով, որ փաստաբանի արտոնագիր է ստացել գործով փաստաբան Արա Զոհրաբյանից։
Ամենայն հայոց կաթողիկոսն ու 6 եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի ձևակերպման՝ «Գարեգին Բ Ներսիսյանը, հանդիսանալով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը։