ՔՊ խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը, Գեղամ Մանուկյանին հարց տալիս, մի անեկդոտ հիշեց, որ մի հարբած տղամարդու մեկը տեսնում է, ասում է՝ դու հարբած ես, նա էլ պատասխանում է՝ բայց դու գեշ ես, երրորդ անգամ, երբ այս երկխոսությունը կրկնվում է, հարբած տղամարդն ասում է․ «Ես կօյաղանամ, դու տենց էլ գեշ կմնաս։ Մենք մեր սխալներն ընդունում ենք նույն բուհերի հետ կապված, այդ հարցը 2029-ին կլուծվի, բայց դուք տենց գեշ էլ կմնաք»։
Գեղամ Մանուկյանն էլ ի պատասխան ասաց, թե անեկդոտներ պատմել չի սիրում, ավելի լուրջ կարձագանքի․ «Ութ տարվա համար դուք ամեն օր ասում եք՝ այո, սխալվել եմ, Արցախի հարցում սխալվել եմ, էն հարցում սխալվել եմ, էս հարցում սխալվել եմ։ Որբի գլուխ չէ էս երկիրը, որ խուզելով գնաք, ասեք՝ վայ, ականջի ծայրից կտրել ենք, մյուս անգամ չենք կտրի, դրա համար ենք ասում՝ գնացեք»։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ կես կատակ կես լուրջ ասաց․ «Պարոն Մանուկյան, նոր ենք եկել, ո՞ւր գնանք»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: