ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի այսօրվա նիստը Ռուբեն Ռուբինյանը սկսեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Լենա Մաթևոսյանի ծննդյան օրը շնորհավորելով։

Մաթևոսյանն իր հերթին վարման կարգով ձայնի իրավունք խնդրեց ու նշեց` այսօր նաև իրենց ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի ծննդյան օրն է։

«Քանի որ իմ ծնունդը համընկնում է մեր առաջնորդի՝ Սամվել Կարապետյանի ծննդյան օրվա հետ, ուզում եմ շնորհավորել նաև մեծանուն հային՝ իր ծննդյան օրվա կապակցությամբ»,- նշեց նա։

ՔՊ խմբակցությունից ևս ձայնի իրավունք խնդրեցին, սակայն Ռուբինյանը մերժեց․ «Չէ՛, չկա… վարման կարգի վերաբերյալ ծննդյան օրն էր, թույլ տվեցի»։

Մանրամասները` տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment