Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ-ի մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով

Քաղաքականություն

18.08.2026 | 11:08

Գյումրիից Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան նախատեսված ավիաչվերթը հետաձգվել է Մոսկվայում գործող անվտանգության սահմանափակումների պատճառով։ Այս մասին տեղեկությունը հրապարակված է «Վնուկովո» օդանավակայանի առցանց ցուցատախտակում։

«Պոբեդա» ավիաընկերության չվերթի մեկնումը՝ նախատեսված 07։00-ին, հետաձգվել է 4 ժամ 20 րոպեով՝ մինչև 11։20-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի մարզի ուղղությամբ Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակում է եղել։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն առավոտյան հայտնել է, որ օգոստոսի 17-ի երեկոյան ժամերից մինչև օգոստոսի 18-ի առավոտյան ժամը 5:00-ն Մոսկվայի մարզի ուղղությամբ թռել է 620 անօդաչու թռչող սարք, որոնցից 180-ը խոցվել է։

Օգոստոսի լույս 18-ի գիշերը Բելգորոդի, Բրյանսկի, Վլադիմիրի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Տամբովի և Տուլայի մարզերի, ինչպես նաև Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, բռնակցված Ղրիմի և Ազովի ու Սև ծովերի ջրերի վրա խոցվել է ուկրաինական 791 անօդաչու թռչող սարք։

 

Անի Թամրազյան

Leave a comment