Օգոստոսի 18-ի գիշերը Մոսկվան և Մոսկվայի մարզը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
Նախնական տվյալներով՝ Մոսկվայի մարզում տուժել է առնվազն երեք մարդ, այդ թվում՝ 10-ամյա մի աղջիկ։ Վնասներ են կրել բնակելի և կոմերցիոն շինություններ, ավտոմեքենաներ, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքներ։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բոգորոդսկի շրջանում բժշկական օգնության կարիք է ունեցել մի կին, որը վնասվածքներ է ստացել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով։
Անօդաչուներից մեկը հարվածել է նաև «Wildberries»-ի պահեստային համալիրին՝ «Ատլանտ-պարկ» տարածքում։ Դեպքի վայրում հրդեհ է բռնկվել, որը փրկարարներին հաջողվել է արագ տեղայնացնել։ Նախնական տեղեկություններով՝ պահեստային համալիրում տուժածներ չկան։