ՊԵԿ-ը 2025-ին վերադարձրել է 409 մլրդ դրամ հարկ վճարողներին, ստեղծել 823 000 աշխատատեղ և բարձրացրել միջին եկամուտը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք կարողացել ենք զուգահեռ նաև հարկ վճարողներին վերադարձնել 409 մլրդ դրամ, ինչը 4.2%-ով ավել է անցած տարվա նկատմամբ: Այստեղ առանձնահատուկ աչքի է ընկնում հիպոթեքի գծով եկամտային հարկի վերադարձը, որը հասել է բավական բարձր ցուցանիշի՝ 95.6 մլրդ դրամ կամ անցած տարվա նկատմամբ 39.4%-ով աճ։ Այս մասին տարեկան ամփոփման ժամանակ նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:

ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ 2025–ի վերջի դրությամբ աշխատատեղերի քանակը հասել է 823 000-ի, ինչը 5.7%-ով ավել է 2024 թվականի նկատմամբ. «Կարելի է ասել, որ կառավարության ամբողջ հորիզոնի համար մոտ 300 000 աշխատատեղեր են ստեղծվել, իսկ միջին եկամուտը 401 400 դրամ է, ինչը շուրջ 6%-ով ավել է անցած տարվա ցուցանիշից»:

Էդուարդ Հակոբյանի խոսքով, նման ցուցանիշների կարողացել են հասնել վարչարարության արդյունավետության բարձրացման արդյունքում, միաժամանակ նվազեցվել են այցերը հարկ վճարողներին և շփում ենթադրող ստուգումների քանակը:

Leave a comment