Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են. գազատար է վնասվել

Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքներ կատարելու ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով օգոստոսի 17-ին՝ ժամը 13։45-ից դադարեցվել է Արարատի մարզի Ազատաշեն, Գեղանիստ, Գետափնյա, Արբաթ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:

«Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a comment