Հայաստանի մոտ 350 կանայք միացել են Արեգնազ Մանուկյանի պաշտպանության կոչին

Հայաստանի մոտ 350 կանայք միացել են Արեգնազ Մանուկյանի պաշտպանության կոչին: Իրենց ստորագրությունը դրած կանայք ինձ են դիմել այս անմարդկային երևույթի դեմ բողոքի ակցիա կազմակերպելու առաջարկությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Ի պաշտպանության քաղբանտարկյալների

ակցիա ԵՄ դեսպանատան առջեւ

Օգոստոսի 19-ին, ժամը 12-ին Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն քաղաքական դրդապատճառներով բանտարկված քաղաքացիների:

Հայաստանում սահմանադրական և Մարդու իրվունքների համապարփակ կոնվենցիայի իրավունքները կոպտագույն կերպով խախտվում են, սակայն ԵՄ-ն տարօրինակ լռություն է պահպանում, դրանով իսկ զորակցելով այդ անօրինականություններին:

Օգոստոսի 19-ին Արեգնազ Մանուկյանի 13-ամյա դստեր ծննդյան օրն է, ով զրկված է իր մոր հետ որևէ շփում ունենալուց, դրանով ենթարկվելով հոգեբանական խոշտանգման:

Արեգնազ Մանուկյանի ու բոլոր քաղբանտարկյալների պաշտպանությունը մեր բոլորիս քաղաքացիական, ու, առհասարական, մարդկային պարտքն է», – գրել է նա:

Leave a comment