«ԵՄ անդամակցությունը մեր առաջնահերթությունը չէ». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել «Al Jazeera» հեռուստաալիքին: Հարցազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահն անդրադարձել է Եվրոպական միությանն (ԵՄ) անդամակցությանը, ինչպես նաև Սիրիայում, Գազայում ու Լիբանանում տիրող իրավիճակին։

Խոսելով Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության մասին՝ Էրդողանը հայտարարել է.

«ԵՄ անդամակցությունը մեր առաջնահերթությունը չէ»։

Ի հավելում վերոնշյալի՝ Էրդողանը նշել է, որ ԵՄ-ն է կորցնող կողմը, որ Թուրքիան չի անդամակցում վերջինիս։

«Եվրոպան կարծես թե ցանկություն չունի Թուրքիային ընդունելու Եվրամիություն»։

Աղբյուր՝  Ermenihaber.am/Yeni Şafak

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment