ՆԱՏՕ-ն մշակել է Ռուսաստանի հետ անմիջական հակամարտության դեպքում գործողությունների մանրամասն ծրագիր, հաղորդել է Bild-ը:
Հայեցակարգի հեղինակը, ըստ հրատարակության, ամերիկացի մայոր Էնդրյու Փինգրեյն է։
Դաշինքը մշակել է երեք ռազմավարություն, որոնք կարող է կիրառել ռազմական գործողությունների բռնկման դեպքում: Դրանք կազմում են «ՆԱՏՕ-ի ցամաքային մարտական հայեցակարգի» հիմքը։
Եթե հակամարտություն սկսվի, ՆԱՏՕ-ն մտադիր է հիմնականում միջոցներ ձեռնարկել հրթիռային հարձակումները չեզոքացնելու համար՝ օգտագործելով կործանիչներ, հրթիռներ և հրթիռային կայանքները վնասազերծելու ունակ անօդաչու թռչող սարքեր։
Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին դաշինքը մտադիր է ստեղծել «ինքնավար գոտի», որը կգործի որպես «պաշտպանիչ պատ»: Այս գոտում կօգտագործվեն միայն անօդաչու թռչող սարքեր և ինքնավար մարտական մեքենաներ։
ՆԱՏՕ-ի հաջորդ քայլը հարվածներ հասցնելն է: Ըստ թերթի՝ դաշինքը մտադիր է հիմնականում «ոչնչացնել» օդանավակայանները, զենքի գործարանները, կամուրջները, երկաթուղիներն ու պաշտպանական ձեռնարկությունները։