Փրկարարներն ու պարեկները վ ճանապարհին օգնության են հասել զբոսաշրջիկներին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 14-ին՝ առավոտյան ժամը 4-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել է, իսկ ներսում անչափահասներ ու կանայք կան։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Օպերատիվորեն նշված վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և պարեկային ծառայողներ։

Ահազանգին արագ արձագանքելով՝ փրկարարներն ու պարեկները տեղում ապահովել են քաղաքացիների անվտանգությունը, դուրս բերել ավտոբուսից և տեղափոխել անցակետ՝ հերթական անգամ ցույց տալով, որ ցանկացած իրավիճակում քաղաքացիների կողքին են։

Leave a comment