Region Monitor. Իրանի խորհրդարանում (Մեջլիս) կառուցապատման հանձնաժողովի նախագահ Մոհամմադռեզա Ռեզայիքոուչին հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ դեմ արտահայտվելով Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան խորհրդարանում հապճեպ վավերացնելուն։ Իր խոսքում նա հատուկ շեշտադրել է Իրանի նկատմամբ Բաքվի թշնամական վարքագիծը՝ Ադրբեջանին մեղադրելով Թեհրանի դեմ ուղղված ռազմական ու հետախուզական գործողություններին աջակցելու մեջ։
«Ադրբեջանը պատերազմի օրերին մի կաթիլ անգամ չնահանջեց Իրանի հանդեպ թշնամանքից և հետախուզական տվյալներ փոխանցեց թշնամուն։ Չի կարելի առերևույթ տնտեսական կոնվենցիայի կամ համաձայնագրի անվան տակ գործնականում հնարավորություն ստեղծել թշնամիների՝ մեր երկրի ափերին մոտենալու համար և ավելացնել անվտանգային սպառնալիքները», – ընդգծել է նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)