ԱՄՆ-ից պատվիրակություն կժամանի Հայաստան

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ օգոստոսի 17-21-ը կկազմակերպվի Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեի գլխավորած պատվիրակության ընդունելությունը: Սարգիս Խանդանյանին հանձնարարվել է ընդունել պատվիրակությանը։ Սա առաջին պատվիրակությունն է, որն ընդունում է 9-րդ գումարման ԱԺ-ն։ Հիշեցնենք՝ վերջինս ՔՊ-ի՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն է։ Եվգենյա Համբարձումյան

Leave a comment