Ամերիկյան ականակիրը Հարավչինական ծովում անցյալ ամիս 4 օր անցկացրել է առանց էլեկտրաէներգիայի

Հուլիսին Հարավչինական ծովում գործողությունների ժամանակ «USS Benfold» կառավարվող հրթիռային ականակիրը չորս օր առանց էլեկտրաէներգիայի էր մնացել, գրել է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ 7-րդ նավատորմին։

Անսարքության պատճառով նավի զուգարանները, խոհանոցը, օդորակիչը և խմելու ջրի մատակարարումը չեն աշխատել։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 24-ին՝ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նախատեսված գործողությունների ժամանակ։ Այն առաջացել է գեներատորների տեխնիկական անսարքության պատճառով։ Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով նավը նաև չի կարողացել ինքնուրույն մանևրել։

ԱՄՆ ռազմածովային ուժերի տվյալներով՝ անձնակազմի անդամներ չեն տուժել։ Անսարքության պատճառը հետաքննվում է։

 

Leave a comment